Բաքվում քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին հոգևոր առաջնորդների հանդիպմանը հրավիրելու հարցը

Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, քննարկվել է նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Բաքվում հոգևոր առաջնորդների հանդիպմանը հրավիրելու հարցը։

Այս մասին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտնել է տեղական լրատվամիջոցներին՝ հավելելով, որ ժամանակին Կաթողիկոսը մասնակցել է նմանատիպ համաժողովի։

Եվ նա չի զլացել Գարեգին Բ-ին և Հայ եկեղեցուն մեղադրել «ռևանշիզմի քարոզչության մեջ»։

«Ժամանակին հրավիրել եմ Ադրբեջան, եկել, մասնակցել է կրոնական կոնֆերանսի, այսօր հայկական եկեղեցին իրենց կաթողիկոսի գլխավորությամբ ռևանշիզմ է քարոզում աշխարհով մեկ, չեն կարողանում հաշտվել, որ Ադրբեջանը «ազատագրել» է իր հողերը»,- նշել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։