Էրդողանը զանգահարել է Ալիևին

Ապրիլի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ալիևին Ռամադանի տոնի առթիվ և բարօրության մաղթել Ադրբեջանի ժողովրդին։

Ալիևը, շնորհակալություն հայտնելով ուշադրության և շնորհավորանքների համար, իր հերթին շնորհավորել է Էրդողանին տոնի առթիվ։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ։