ԵՄ դիտորդները Ադրբեջանի կրակոցներից հետո սահմանի իրավիճակը գնահատել են «հանգիստ է և խաղաղ»

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում: Այս մասին տեղեկանում ենք առաքելության թվիթերյան էջից։

«Իրավիճակը հանգիստ է և խաղաղ»,- ասված է հաղորդագրության մեջ: