ՊԵԿ երկու օպերլիազորներ ձերբակալվել են՝ կաշառք ստանալու մեղադրանքով

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ երկու օպերլիազորներ` կաշառք ստանալու մեղադրանքով։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Խոսքը օպերլիազորներ Կ. Ավետիսյանի և Վ. Ավագյանի մասին է։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ քննիչներն առավոտյան խուզարկություններ էին կատարել ՊԵԿ-ի շենքում։