Թուրքիայից հայտարարում են, թե ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «կխոչընդոտի խաղաղության պատմական հնարավորությանը»

Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը` նշելով, թե եռակողմ հանդիպումը իբր հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։ Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, թե «Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո» տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել․ «Ադրբեջանի դիրքորոշումն անտեսող այս նախաձեռնությունը միայն հիմք կստեղծի Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար»։

Անկարան կոչ է արել երրորդ երկրներին հետագա գործողությունների ժամանակ հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում որդեգրել կողմերի նկատմամբ։