«Դվին» հյուրանոցը 000 OO 01 համարների համար դատի է տվել ՆԳՆ-ին․ պահանջում է աճուրդն անվավեր ճանաչել

Դվին հյուրանոցային համալիր ՓԲԸ մարտի 29-ին դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՆԳՆ-ի:

Հյուրանոցային համալիրը պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը 23.02.2024 թ. ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչել և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն հաղթող ճանաչել:

Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Դվին հյուրանոցային համալիրը պատկանում է Արտակ Թովմասյանին, իսկ ՓԲԸ-ի տնօրենը Սուրեն Պետրոսյանն է։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։