102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ

102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են. այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:
Նշվել է, որ խոսակցություններն այն մասին, որ ռուս սահմանապահների դուրսբերումն ինչ-որ կերպ կամրապնդի Հայաստանի ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա են:
ՏԱՍՍ-ը հավելում է, որ գերատեսչությունում նաև նշել են, որ ԵՄ-ը Հայաստանն ընկալում է միայն որպես Եվրոպայի համար ռեսուրսների և շահույթի աղբյուր և ցանկանում է Բրյուսելում որոշել հանրապետության շահերն ու առաջնահերթությունները։