Ուկրաինան առաջնագծում փակուղային վիճակում է՝ ռեսուրսների սղության պատճառով․ Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայի Զինված ուժերն այժմ լճացման վիճակում են առաջնագծում, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Գրում է «Լենտա ռուն»։
«Մենք լճացման մեջ ենք, պետք է սցենարներ մշակել, թե ինչ անենք ռեսուրսների ապահովման տեսանկյունից և տեղեկատվական բաղադրիչի առումով, որպեսզի մեր գործընկերների շրջանում ամրապնդվի այդ լճացման ըմբռնումը»,- ասել է նա։
Պոդոլյակը բացատրել է, որ երբ խոսում է լճացման մասին, նկատի ունի ուկրաինական բանակի արդյունավետ հարձակողական գործողությունների համար ռեսուրսների բացակայությունը, այդ թվում՝ մարտավարական մակարդակում։ Դա արտահայտված է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից՝ ճակատում բացառապես պաշտպանական գործողություններ իրականացնելով և դաշնակից երկրներից Կիև ռեսուրսների դանդաղ մատակարարմամբ, պարզաբանել է նա։
Ուկրաինայի ռեսուրսների պակասը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ը 2023 թվականի աշնանից ի վեր չի կարողանում համաձայնության գալ զենքի մատակարարման համար լրացուցիչ ֆինանսավորման հարցում։