Հարցերը լուծվում է միմիայն Բաքվի հետ՝ առանց միջնորդի և տրամաբանության

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է , որ «ԵՄ-ը և ԱՄՆ-ը կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»։

«Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հանրային դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում։ Այս դեպքում ԵՄ-ը և ԱՄՆ-ը կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»,-նշված է հայտարարության մեջ։

«Եթե թարգմանենք այլ լեզվով՝ ասում են՝ մի խառնվեք, մենք Փաշինյանի հետ պայմանավորվել ենք, խելոք անում է,-գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթիկ Հայրապետյանը։

Այստեղից էլ բխում է այլ հարց՝ ինչո՞ւ են կեղծ շառլատան «արևմտամետները» առավոտից երեկո ասում, թե իբր այսպես է պահանջում միջազգային հանրությունը, մինչդեռ տարբեր մայրաքաղաքներից եկող ազդակները փաստում են, որ այս գործելաոճը որևէ մեկին հասկանալի չի։

Դեռ երեք ամիս առաջ ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի Փաշինյանը «գցելու» է Արևմուտքին ու գնալու է Ալիևի հետ ուղիղ բանակցության։

Հիմա մենք դրա ականատեսն ենք լինում։ Հարցերը լուծվում է միմիայն Բաքվի հետ՝ առանց միջնորդի և տրամաբանության։

Հղումը կտեղադրեմ մեկնաբանությունում՝ ի ապացույց»։