Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել

Եթե հաստատվի ահաբեկչությանը Ուկրաինայի ղեկավարության մեղսակցությունը և երկրում չգտնվի Կինժալից փրկող բունկեր

 

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն այսօր ասել է, որ իսլամիստներն ինքնուրույն չէին կարողանա ահաբեկչություն նախապատրաստել «Կրոկուս Սիթի Հոլում», նրանց պետք է օգնեին: Բորտնիկովի խոսքով՝ ձերբակալվածներից ստացված նախնական տվյալները հաստատում են կատարված ահաբեկչության «ուկրաինական հետքը»։

Ֆոտոլրագրող Պավել Զարուբինը ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի այսօրվա նիստից հետո ԱԴԾ ղեկավարին խնդրել է մեկնաբանել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն չունենալու վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները:

«Ես կարող եմ ասել, որ առկա է քաղաքական ենթատեքստ, և միայն իսլամիստները նման գործողություն նախապատրաստել չէին կարող,- պատասխանել է Բորտնիկովը:- Իհարկե, նրանց օգնել են։ Եվ մենք այստեղ, առաջին հերթին, տեսնում ենք ուկրաինական հետք» (տեսանյութը հրապարակվել է Զարուբինի Telegram ալիքում)։

Հիշյալ ծառայության ղեկավարը հավելել է. որ, համենայնդեպս, այժմ կան բոլոր հիմքերն ասելու, որ ուկրաինական կողմը մասնակցել է մերձմոսկովյան համերգասրահում ահաբեկչության նախապատրաստմանը, «քանի որ հրոսակախմբի անդամները մտադիր էին հեռանալ հենց Ուկրաինայի տարածք»։

«Մեր նախնական օպերատիվ տեղեկություններով՝ նրանց այնտեղ սպասում էին,- շարունակելով իր խոսքը, ասել է Բորտնիկովը:- Ես մի փոքր գաղտնիք կբացեմ. այն կողմում նրանց ցանկանում էին դիմավորել որպես հերոսներ»։

«Մենք կարծում ենք, որ ակցիան պատրաստել են ինչպես ծայրահեղական իսլամիստներն իրենք, այնպես էլ, բնականաբար, նպաստել են արևմտյան հատուկ ծառայությունները,- նշել է ԱԴԾ տնօրենը։- Ուկրաինայի հատուկ ծառայություններն իրենք դրա հետ անմիջական կապ ունեն»:

Բորտնիկովը հստակեցրել է, որ պատվիրատուն դեռ հայտնի չէ, սակայն հատուկ ծառայությունները տեսնում են, թե ովքեր են կազմակերպել և հավաքագրել կատարողներին:

Ընդ որում, ինչպես ասել է ԱԴԾ ղեկավարը, հայտնի է, որ Կիևը զինյալների վերապատրաստում է իրականացրել Մերձավոր Արևելքում: Հետաքրքիր է՝ որտե՞ղ, գուցե Իսրայելո՞ւմ…

Ինչպես ասել է Բորտնիկովը, այժմ ԱԴԾ-ն, բարեկամ երկրների հատուկ ծառայությունների հետ միասին, զբաղվում է ահաբեկչությանը բոլոր մեղսակիցների բացահայտմամբ:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այսօր նույնպես վստահություն է հայտնել, որ Ուկրաինան է կանգնած  մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևում:

«Իհարկե, Ուկրաինան»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ «Իսլամական պետությո՞ւնը», թե Կիևն է կանգնած է ողբերգության հետևում:

Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունից շուտով կարող է անցնել հակաահաբեկչական գործողության, ինչը նշանակում է, որ ՌԴ Զինված ուժերի թիրախում կհայտնվեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ինչպես արդեն հայտնի է, «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է շուրջ 140- ի, վիրավորներինը՝ ավելի քան 180- ի, նրանց մի մասը ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է: Համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ կամուֆլյաժով անձինք ներխուժել են շենք և կրակ բացել, որից հետո այրել համերգասրահը: Հրդեհի, որը հաջողվել է հանգցնել միայն հաջորդ օրը, մակերեսը հասել է գրեթե 13 հազար քմ- ի, փլվել է շենքի տանիքը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան