Ալեն Սիմոնյանը Բելգիայում ԱԺ պատվո շքանշանով է պարգևատրել ԵԽ պատգամավորների

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին Բելգիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիին եւ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի:

Պատվո շքանշանով է պարգեւատրվելու նաեւ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը: