Ֆրանսիայի ՊՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին Նարիշկինի հայտարարությունը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինա ֆրանսիական զորք ուղարկելու մասին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի տեղեկությունը Ռուսաստանի՝ պարբերաբար զանգվածային ապատեղեկատվության տարածումը կիրառելու ևս մեկ օրինակ է»,- նշված է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Գերատեսչությունը կոչ է արել առավելագույն աչալրջություն դրսևորել՝ թույլ չտալու, որ նման կարգի արշավների ծավալումը վերածվի գործիքի այս կամ այն նպատակին հասնելու համար։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել է, թե Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Ֆրանսիան 2000 զինվորականներից բաղկացած ստորաբաժանում է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համար: