Մենք թույլ չենք տա մեզ ներքաշել դրա մեջ. Ավստրիայի արտգործնախարարը բացառել է իր երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը ORF  հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Ըստ Շալենբերգի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Ուկրաինայում ցամաքային զորքերի մասին բանավեճը ավելի քան անհարկի և ավելորդ է։

Նախարարն ընդգծել է, որ Ավստրիան երբեք ցամաքային զորքեր կամ զենք չի տրամադրի։

«Մենք թույլ չենք տա մեզ ներքաշել դրա մեջ», – ասել է Շալենբերգը:

Նա ընդգծել է, որ Ավստրիան չի միանա ՆԱՏՕ-ին՝ նշելով, որ իրենք «ոչ մի դեպքում ցանկություն չունեն անդամակցելու»։

Նրա կարծիքով, ավելի շուտ, Ավստրիան պետք է աջակցություն ցուցաբերի ԵՄ-ի ներսում, «որպեսզի խանգարի Պուտինին իր ուզածին հասնելու»։

«Կարծում եմ, որ բոլորովին սխալ է ձևացնել, թե կա միայն ՆԱՏՕ-ն, իսկ մնացած բոլորը չեն տեսնում իրողությունները, – ասել է Շալենբերգը:- Ավստրիայի չեզոքությունն արժեք ունի».