Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն. Փաշինյանը հետաքրքրվեց

Կառավարության այսօրվա՝ մարտի 14-ի նիստում վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը հետաքրքրվեց՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ փետրվարի տվյալներով՝ մարզում առևտրային բանկերի կողմից հաստատվել է մոտ 250 վարկ։

«Կիրանց գյուղում՝ 13, Բերքաբերում՝ 16,  Ոսկեպարում՝ 3, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1, սա է ընդհանուր պատկերը»,- ասաց նա։

«Այդ թվերը ինչ-որ առումով ինդիկատոր են, թե ինչքանով են մարդիկ հավատում խաղաղության օրակարգին։ Սա կարևոր է, պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն և մեր աջակցությամբ այդ պրոցեսները տեղի ունենան», – նշեց Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն էլ ասաց, որ առաջիկայում մոտ 100 նոր պայմանագիր կավելանա Տավուշում։

«Սա իրոք շատ կարևոր է, պետք է այս ծրագիրը շարունակենք, համոզված եմ՝ սա լավ տնտեսական էֆեկտ է բերելու»,- հավելեց Փաշինյանը։