Հայաստանում կստեղծվի տեղեկատվական անվտանգության ազգային կենտրոն

ՀՀ-ում կստեղծվի տեղեկատվական անվտանգության ազգային կենտրոն։ Կենտրոնը գործելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից։ Այն կմշակի անվտանգության նորմեր և ծրագրային լուծումներ պետական տվյալների բազաների և տեղեկատվության փոխանակման համար:

Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024 թ. 10 ամիսների համար կազմել են 1 մլրդ 343 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն և ձեռք բերվող կապիտալ սարքավորումների արժեքը, իսկ 2025 թ. և յուրաքանչյուր տարվա համար շուրջ 1 մլրդ 014 մլն դրամ: