Հավաքական Արևմուտքը, կազմակերպելով հեղաշրջում Ուկրաինայում, անմիջապես սկսեց ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին. Լավրով

Հավաքական Արևմուտքի երկրները, որ կազմակերպել էին Ուկրաինայում հեղաշրջումը, անմիջապես մեղադրեցին Ռուսաստանին ամեն ինչում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երբ այդ պետական հեղաշրջումը տեղի ունեցավ, Արևմուտքի բոլոր էլիտաները, առաջին հերթին նրանք, որոնք պատրաստում էին այդ հեղաշրջումը, անմիջապես սկսեցին մատ ցույց տալ Ռուսաստանի վրա, հիստերիա բարձրացրին, սկսեցին մեզ մեղադրել բոլոր մեղքերի մեջ», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։