Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ

Թուրքիան իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, հայտնել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Թուրքիայի ԶՈՒ-ն մտադիր է խոշորածավալ ցամաքային ռազմական գործողություն կատարել Իրաքի հյուսիսում երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ, ձեռք է բերվել համապատասխան համաձայնություն Բաղդադի վարչակազմի հետ, ավելի վաղ տեղեկացրել էր Hürriyet թերթը։

«Երբ խոսքը մեր երկրի անվտանգության մասին է, մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրի և կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիայի Հանրապետությունը մեծ պետություն է։ Մենք չենք ենթարկվել և չենք ենթարկվի որևէ մեկի հրամանին»,- հայտնել է Գյուլերը Hürriyet թերթին՝ խոսելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին Թուրքիայի խոշորածավալ տրանսսահմանային գործողությանը։