ՌԴ-ը պաշտոնական տեսակետ պիտի արտահայտի սրա մասին

Իմնեմնիմի հաղորդաշարի վերջին հաղորդման ժանանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2021թ. դեպքերի վերաբերյալ շատ ուշագրավ տեղեկատվություն ներկայացրեց:

Նիկոլի կողմից 2020թ. Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո 2021թ.-ի սկզբից նիկոլին իշխանությունից հեռացնելու նպատակով ընդդիմությունը նախաձեռնեց Հայրենիքի փրկության շարժումը: Նիկոլը ոստիկանական ամենաբիրտ ուժով ճնշում էր այդ համաժողովրդական շարժումը: Այդ իրավիճակում ՀՀ գեներալները հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր, որ բանակն անտարբեր չի մնա, եթե իշխանությունները շարունակեն բիրտ ուժ կիրառել շարժման մասնակիցների նկատմամբ: Այդ հայտարարությունից հետո շարժման մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները դարձան ավելի սանձարձակ, իսկ բանակը դրանց նկատմամբ մնաց անտարբեր:

Պարզվում է, որ ՀՀ գեներալների հայտարարությունից հետո ՌԴ ԳՇ պետ Գերասիմովը տեղեկացնում է ՀՀ ԳՇ Օնիկ Գասպարյանին, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն իրեն հայտնել է, որ մեր գեներալների հայտարարությունը կատարելու դեպքում թուրքական զինված ուժերը կմիջամտեն Հայաստանում ընթացող գործընթացներին: Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական զինված հակամարտության սկզբից մեկ տարի առաջ:

Ակնհայտ է, որ Թուրքիան պիտի ատամներով պահեր թուրք-ադրբեջանական գործակալ նիկոլի իշխանությունը Հայաստանում: Պարզ չի, թե ինչպես էր պատկերացնում ՌԴ ԳՇ պետ Գերասիմովը թուրքական զինված ուժերի մասնակցությունը իր ռազմավարական դաշնակից Հայաստանում ընթացող գործընթացներին, երբ հայ-թուրքական սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները: Կարծում եմ, որ ՌԴ-ն պաշտոնական տեսակետ պիտի արտահայտի սրա մասին:

Հ.Գ. Պատկերացնում եմ մեր գեներալների վիճակը ՌԴ ԳՇ պետի այդ տեղեկատվությանը լսելուց հետո:

Գագիկ Մինասյանի ֆեյսբուքյան էջից