Ալիևը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով Հայաստան ուղարկել հատուկ պատվիրակություն, սրան հետևելու են այլ պահանջներ․ Վարուժան Գեղամյան

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը այսօրվա իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով Հայաստան ուղարկել հատուկ պատվիրակություն՝ «Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանների վիճակի գնահատման համար՝ հաշվի առնելով դրանց շարունակական ոչնչացումը Հայաստանի կողմից»։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Նմանատիպ պահանջներին հետևելու են այլ՝ ավելի քաղաքական պահանջներ»։