Սուրեն Պապիկյանը ընդունել է Նիկոլաոս Դենդիասին (տեսանյութ)

Մարտի 4-ին Սուրեն Պապիկյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: