Դիսնեյի հերոսները ներկայացրել են հայկական մշակույթը

«Միկի Մաուսը և Զատիկը» ֆիլմի վերջին թողարկումը նվիրված է հայկական ավանդական տոնին՝ Վարդավառին:

Լոս Անջելեսում գործող AFS ՝«Հայկական կինոընկերությունը», հայտնում է, որ «Mickey Mouse Funhouse»-ը ցուցադրել է հայերենով մի դրվագ՝ «Վարդավառ» տոնակատարության մասին:

Դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը տոնելու համար: Մինիին, Միկիին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը կրում է հայկական ավանդական տարազ, երբ նա իջնում է իր կախարդական տաճարից և ջուր է ցողում:

Տեսանյութում Մինին կրում է հայկական մոտիվներով տարազ: «Վարդավառ»-ի պրեմիերան կայացել է «Mickey Mouse funhouse» Disney Channel-ում 2024 թվականի մարտի 1-ին, սցենարի հեղինակը Քեթլին Սարնելլի Կապուկչյանն է, որի ամուսինը հայ է:

Տեսանյութը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNOW հավելվածում, իսկ շուտով հասանելի կլինի Disney-ում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։