ՔՊ-ական պատգամավորները ողջունում են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը

«Մենք պետք է ողջունենք  Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը»,-  ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով, սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար։
«Հանդիպումները շարունակվում են, և դա շատ դրական նիշ է»,- ասաց Վարդանյանը։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով, իրենք արդյունավետ են համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն ու կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։

«Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները ստորագրել են  փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները։ Բնականաբար, ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ  այդ սկզբունքները հարգվում են, և մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները։ Ողջունում ենք ցանկացած ձևաչափի քննարկումներ, որոնք տանում են դեպի  խաղաղության մեր տարածաշրջանում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։