Նվեր Ավանեսյան․ զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Շուշիի շրջանի դիրքում

Նվեր Արարատի Ավանեսյան (1987-2023թթ.). Արցախի ՊԲ ավագ լեյտենանտ։

Ծնվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։ Հայրը` Արարատ Յուրիի Ավանեսյանը, զոհվել է առաջին արցախյան պատերազմում` 1994 թ.-ին:

2005-2023 թթ. ծառայել է Արցախի ՊԲ-ում։ Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին, Հադրութի շրջանում վիրավորվել է:

Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Շուշիի շրջանի 35-րդ դիրքում:

Ամուսնացած էր, ունի երկու մանկահասակ երեխա:

Փա՜ռք հերոսին..

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից