Քանդվելու է Գայի պողոտայի 8 տուն․ բնակիչները պնդում են՝ նախօրոք չեն ծանուցել, տվել են 2 օր՝ տարածքն ազատելու համար

Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները: Այս մասին տեղեկացնում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը:

«Տեղեկացնում ենք, որ այսօր Երևանի քաղաքապետի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:

Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր տարածքը ազատելու համար:

Խնդրում ենք անդրադառնալ այդ խնդրին»,- նշված է հաղորդագրությունում։