Ամերիկյան Abrams տանկը խոցած ՌԴ զինվորականները 10 մլն ռուբլի պարգևավճար կստանան

Ամերիկյան Abrams տանկը խոցած ՌԴ զինվորականին խոստացված 10 մլն ռուբլի պարգևավճարը կուղարկվի մոտ ժամանակներս։ Այս մասին «ՎԿոնտակե»-ում հայտնել է դերասան և ռեժիսոր Իվան Օխլոբիստինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհավորում եմ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ տղաներին  առաջին Abrams-ի կապակցությամբ: Հերոսներին առաջիկայում կուղարկվի 10 միլիոն ռուբլի։ Հիանալի օր, արդար մրցանակ»,- գրել է նա։

Ավելի վաղ Օխլոբիստինը հայտարարել էր 10 միլիոն ռուբլու պարգևավճար յուրաքանչյուր խոցված Abrams-ի համար։

Խերսոնի նահանգապետ Վլադիմիր Սալդոն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողների կողմից Ավդեևվկայի ուղղությամբ Abrams տանկի ոչնչացման մասին։