Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թ․ Սումգայիթում սպանվածների համար. ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում Ամերիկայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ հայ ժողովրդի հետ միասին սգում է 1988 թվականին Սումգայիթում սպանվածների համար:

«Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,- նշված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:

36 տարի առաջ այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, իրականացվել են Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ են գնացել հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները բռնի տեղահանվել են: