Ժաննա Ասատրյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 22-ի հրամանագրով Ժաննա Ասատրյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Նշանակումը կատարվել է հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 19-ի ԲԴԽ-14-Ո-29 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։