«Խոպանչիները» փակել են Երևան-Մարտունի ճանապարհը

Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը: Նրանք բողոքում են ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատանքային միգրանտները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։

Քաղաքացիների խոսքով, ծանուցում են ստացել, որ ըստ օրենքի՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքի գնացողները պետք է հարկվեն:

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել: