Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն իր դափնին խոնարհել է հերոս եղբոր շիրիմին
Ազատոճային ըմբիշ Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում իր չեմպիոնության առթիվ օդանավակայանում ստացած դափնին խոնարհել է նվիրել է հերոս եղբոր՝ Տարոն Անդրեասյանի շիրիմին: Գրում է Armsport-ը։
Տարոն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։