ԵՄ-ն՝ «Հայաստանում ժողովրդավարական գործընթացների» մասին
Եվրոպական միությունը գնահատում է ժողովրդավարական գործընթացների առաջմղման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ․
«ԵՄ-ն կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանության՝ 2023-2025 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի (HRAP) իրականացումն ապահովելու նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ: