Ոչ ոք իրավունք չունի մոռացության մատնել առաջինը և ներել երկրորդը

1988 թ. փետրվարի 20-ին սկիզբ առած Արցախյան համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախության, ազատ Արցախի հիմնադրման, ազատամարտի փայլուն հաղթանակների, հայ ժողովրդի միասնության ու երկու պետությունների անվտանգ զարգացման համար: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը, ապա շարունակել․

«30 տարի հայ ժողովուրդը հպարտ էր, անվտանգ, ազատ, ինքնիշխան, ու արժանապատիվ:

2018 թ. ապրիլին, հայ ժողովրդի մի մասին օգտագործելու միջոցով սկիզբ առած իշխանազավթումը հիմք դրեց հայ ժողովրդին պառակտելու, Արցախը դավադրաբար հանձնելու, հերոսների արյամբ կերտված հաղթանակները փոշիացնելու, Հայաստանի անվտանգությունը, պետականությունն ու ինքնիշխանությունը խարխլելու համար:

Ոչ ոք իրավունք չունի մոռացության մատնել առաջինը և ներել երկրորդը: Մեկն Աստծուց էր, մյուսը` սատանայից»: