Ադրբեջանի ԱԳՆ-ը Հայաստանին կոչ է անում փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛ Բրայենի հետ։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին` Բայրամովը նշել է, թե «Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններին և դատարաններին ուղարկված դիմումներում պահպանվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները»․

«Կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում Երևանը հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից»,- ասել է Բայրամովը։