Տպավորությունն այնպիսին էր, որ ավտոբուսի ուղևորների համար հնդկերենն ավելի սովորական էր, քան արցախյանը…

Քիչ առաջ ընկերոջս հետ՝ քաղաքային տրանսպորտում էինք… Հնդիկ մի աղջիկ բարձրաձայն մե՜կ հեռախոսով էր զրուցում, մե՜կ կողքին նստած ու կանգնած հնդիկների հետ, նորից հեռախոսով, նորից նրանց հետ… Եվ այդպես, գրեթե, մեկ ժամ հնդկական լեզուն թևածում էր ավտոբուսում… Ընկերս, որ նույնպես արցախցի էր, զարմանքով և. ոչ այնքան շեշտված, բայց լսելի հնչեղությամբ, ղարաբաղյան բարբառով դիմելով ինձ, ասաց.

-Արա էս աղջիգը հինչ հոքյում օնե, վեր էսքան խուսելան նըղանում չի…

Մեր շրջապատի ուղևորները, որ հնդիկ աղջկա երկարաշունչ զրույցին անտարբեր, ամեն մեկն իր խոհերի հետ, շարունակում էր իր երթը, հանկարծ բոլորով շրջվեցին դեպի մեզ և… մենք ստիպված էինք պապանձվել…

Տպավորությունն այնպիսինն էր, որ ավտոբուսի ուղևորների համար հնդկերենն ավելի սովորական էր, քան հայկական հինավուրց բարբառներից մեկը՝ արցախյանը…

…Այդ պահին. չգիտեմ ինչու, ես ստիպված էի մտածել իսպաներեն…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից