Որոշ երկրներ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին բախումների բարձր պոտենցիալը․ Սերդյուկով

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առանձին պետությունների կողմից սեփական դիրքերը Հարավային Կովկասում, դեպի Կասպից ծովի ռեսուրսներ հասանելիության և իրենց անմիջական մուտքը Կենտրոնական Ասիա ապահովելու փորձեր են արձանագրվել։ Ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանին առկա բախումների բարձր պոտենցիալը։ Խաղաղության համաձայնագրի կնքումը կարևոր է մնալու իրավիճակի հետագա կարգավորման գործում», – ասել է Սերդյուկովը։

Սերդյուկովի խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը․ «Չնայած կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է նա։