Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին Boeing 747-300 ինքնաթիռի հափշտակման մեջ

Վենեսուելայի կառավարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Արգենտինայի իշխանությունների հանցակցությամբ Boeing 747-300 ինքնաթիռի հափշտակման մեջ, որը պատկանում է Aerocargos del Sur (Emtrasur) տրանսպորտային ավիաընկերությանը, և հայտարարել է, որ օդանավը վերադարձնելու համար կդիմի բոլոր միջոցներին։ Այս մասին նշվել է Վենեսուելայի ՆԳՆ հայտարարությունում, որը երկուշաբթի տեղակայվել է այդ գերատեսչության ղեկավար Իվան Խիլ Պինտոյի X-ի էջում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Վենեսուելան կտրականապես հերքում է Boeing 747-300 ինքնաթիռի հանդուգն հափշտակումը, որը կատարվել է փետրվարի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև կնքված գործարքի հետևանքով»,- նշել է Վենեսուելայի ՆԳՆ-ն։

Հայտարարությունում ընդգծվել է, որ այդ երկրները «կոպտորեն խախտել են քաղաքացիական աերոնավտիկան կարգավորող բոլոր նորմերը, ինչպես նաև նշյալ ընկերության առևտրային, քաղաքացիական և քաղաքական իրավունքները՝ սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանում ավիահաղորդակցության անվտանգությունը»։ Վենեսուելան «վճռական, ուղիղ և չափակից պատասխան» կտա ինքնաթիռի զավթմանը և կօգտվի «բոլոր հասանելի միջոցներից ազգային սահմանադրության, դիվանագիտության և միջազգային իրավունքի շրջանակում», տեղեկացրել է  Վենեսուելայի ՆԳՆ-ն։

«Վենեսուելայի պետությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի վերականգնի արդարությունը և հասնի ինքնաթիռի վերադարձմանն իր օրինական տիրոջը»,- ընդգծվել է ՆԳՆ հայտարարությունում։