Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակել է Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի վիրավորներ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։