«Արմավիր» ՔԿՀ-ում այցելել եմ ահնազանդության ակցիայի այն մասնակիցներին, որոնք անազատության մեջ են

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցի շրջանակներում, տեսակցել եմ 2023 թվականի սեպտեմբերյան ահնազանդության ակցիայի այն մասնակիցներին, որոնք դեռևս անազատության մեջ են:

Չնայած այն հանգամանքին, որ այս մարդկանց  վերաբերվող քրեական շինծու գործը դատարանում է, երիտասարդներն արդեն 5 ամիս է քրեակատարողական հիմնարկում են:

Դատական նիստերն արհեստական ձգձգվում են, իսկ գործով անցնող անձինք անհարկի հետապնդումների և ազատության հետ կապված տարբեր սահմանափակումների ենթարկվում»: