Խանդանյանը Լատվիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ձգձգման պատճառները
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարևորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջև ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին:
Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրա ձգձգման պատճառներին:
Սարգիս Խանդանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են մի շարք ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը: