Երևանի ՏԻՄ օրենքում փոփոխություններ կլինեն

«Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունների փաթեթն ընդհանուր առմամբ արդեն պատրաստ է։ Մեծ փաթեթն ունենք ընդհանուր առմամբ, և որոշակի պարբերականությամբ կանդրադառնանք ռեֆորմին, որ իրենից ենթադրում է շատ ու շատ փոփոխություններ,- Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այդ փոփոխությունները հետագայում ուղղակի կապվելու են թվայնացման օրակարգին»,- ասել է նա: