«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը «Հանուն Սահմանադրության» շարժում է սկսում

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը փետրվարի 13-ին, ժամը 18-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցում կազմակերպում է հանրային բաց քննարկում(մուտքն ազատ է), որի նպատակն է ստեղծել «Հանուն Սահմանադրության» շարժում: Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը․

«Ովքեր ցանկանում են մասնակցել հանրային հավաքին, խնդրում եմ անձնական նամակով գրել»,- գրել է նա: