Ուկրաինայի նախագահի գրասենյակը հրապարակել է Զալուժնիի ազատման մասին հրամանագիրը
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից Վալերի Զալուժնիի հեռացման մասին հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում։ Այդ մասին հայտնում է rg.ru կայքը։
«Վալերի Ֆեդորովիչ Զալուժնիին ազատել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից»,-ասվում է փաստաթղթի տեքստում։ Հրամանագիրը թվագրված է փետրվարի 8-ով։ Աշխատանքից ազատվելու պատճառները տեքստում նշված չեն։
Նախագահը հինգշաբթի երեկոյան հայտարարել էր Զալուժնիի հրաժարականի մասին, սակայն հրամանագիրը դեռ չէր հրապարակվել։
ԶՈւ նոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Սիրսկին։