ԿԳՄՍՆ-ը «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականությունը» հանրահռչակող մրցույթ է հայտարարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2024 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 500-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին:

Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,

Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,

պատմագրություն,

հնագիտական ժառանգություն,

ուրարտագիտություն,

դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ․ մարտի 10-ը՝ ժամը 11:00-ն: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։