Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել քննադատության փոխարեն սկսել քննարկել իրավիճակը ՀԱՊԿ-ում

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել ՀԱՊԿ-ում իրավիճակի քննարկումը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետագա բարելավմամբ և որպես ռազմաքաղաքական միավորման՝ արդյունավետությամբ, ինչին, իհարկե, կնպաստի կազմակերպության շրջանակներում բնականոն և լիարժեք աշխատանքին Հայաստանի շուտափույթ վերադարձ։ Ցավոք, մեր Հայաստանի դաշնակիցները մինչ այժմ իսկապես հեռու են մնացել դրանից»,-ասել է դիվանագետը:

«Մենք կոչ ենք անում Երևանի մեր գործընկերներին կազմակերպության հասցեին հրապարակային էմոցիոնալ հարձակումների և քննադատության փոխարեն սկսել քաղաքական և փորձագիտական մակարդակներում հրատապ հարցերի քննարկումը»,-ընդգծել է Պանկինը:

Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակումը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին և ծառայում է եվրասիական տարածքում, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։