Նոր Արեշում պայթյունի հետևանքով փլատակներում մնացած քաղաքացիները դուրս են բերվել

Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակներում մնացած քաղաքացիները՝ տղամարդ և կին,  դուրս են բերվել։  Լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, նշելով որ երկուսն էլ ողջ են: Նրանց երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:

«Զուգահեռ միջոցառումներ են իրականացվում՝ հասկանալու համար՝ էլի կա՞ն տուժած անձինք փլատակներում, թե  ոչ: Նախնական՝ երկու տուն է փլուզվել, հարակից տները վնասվել են:  Պատճառների մասին ոչինչ չենք կարող ասել, քննություն պետք է տեղի ունենա»,-ասաց նա: