Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը կալանավորվեց։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան իրավապահները ձերբակալել էին Գևորգյանին, որը ժամանակին աշխատել է «Սիներջի» ընկերությունում ու աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ երեկ խուզարկություններ ու ձերբակալություններ էին կատարվել։