ԱԱԾ-ն հրաժարվել է դատարանին ուղարկել Գագիկ Ծառուկյանի գործով ամբողջ նյութերը

ԱԱԾ-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և  Սեդրակ Առուստամյանի  գործով դատարանին չի տրամադրել մայր գործի ամբողջ նյութերը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է   Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով այսօր տեղի ունեցած դատական նիստում։

Նրա փոխանցմամբ՝  ԱԱԾ-ից դատարանին հայտնել են, որ չեն կարող տրամադրել գործի նյութերը։ Բացի այդ՝ այժմ ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարված է։ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ԱԱԾ-ի այս մոտեցումը գնահատում է քայլ՝ ուղղված ոչ թե պաշտպանության կողմի, այլ՝ դատարանի դեմ, քանի որ դատարանի օրինական որոշումը չկատարելը, մեղմ ասած, հիմնավոր չէ։