Վրաստանի նախագահին չեն թույլատրել հանդիպել Փաշինյանի հետ․ նա ափսոսանք է հայտնել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցի իր էջում ափսոսանք է հայտնել, որ նրան հնարավորություն չեն տվել հանդիպել պաշտոնական այցով Թբիլիսիիում գտնվող վարչապետ Փաշինյանի հետ, հայտնում է Sputnik Грузия-ն։

Զուրաբիշվիլին ողջունել է Փաշինյանի այցը Վրաստան, սակայն ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել Հայաստանի վարչապետի հետ։

Նա հավելել է, որ ցավում է, որ իրեն նման այցերի մասին համապատասխան գերատեսչությունը չի տեղեկացնում։ Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ նման պատմություն տեղի է ունեցել 2022 թվականին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի ժամանակ: