Մոսկվայում Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵՏՀ խորհրդի նիստը․ օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր էին

Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: