Ռազմավարական փաստաթղթի ստորագրումը բարձրացնում է Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը. պաշտոնական Մոսկվա

Չորեքշաբթի օրը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը Մոսկվայում երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ՝ քննարկելով երկկողմ տարբեր հարցեր՝ ներառյալ անվտանգության և պաշտպանության ոլորտներում, Արևմտյան Ասիայի տարածաշրջանի զարգացումները և Գազայի հատվածում իսրայելական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը, գրում է ParsToday-ը:

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի վերջնականացմանը, Նիկոլայ Պատրուշևն ասաց, որ այս համապարփակ փաստաթուղթը ուրվագծելու է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ուղին և նոր մակարդակի կբարձրացնի Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները։

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից կարեկցանքի արտահայտումը Իրանի ժողովրդին ու կառավարությանը Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ՝ ասելով, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է վճռականությամբ շարունակվի։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կառուցողական է համարել Ռուսաստանի դիրքորոշումը Գազայի հիմնախնդրի վերաբերյալ՝ նշելով, որ Պաղեստինի ճնշված ժողովրդի, հատկապես Գազայի դեմ Իսրայելի զավթիչ ռեժիմի կողմից մարդկության դեմ հանցագործությունները պետք է դադարեցվեն։