Հիասթափեցնող է, երբ մարդը, ում հեռակա ճանաչում ես որպես գրագետ, գրում է անհեթեթություններ

Հիասթափեցնող է, երբ մարդն, ում հեռակա ճանաչում ես որպես գրագետ և բովանդակալից, գրում է անհեթեթություններ։

Հատկանշական է, որ ստորև բերված գրառման հեղինակը որոշեց կրկնել Փաշինյանի հնարքը, սպառնալով ինչ-որ բացահայտումներ անել։ Հիշո՞ւմ եք, Փաշինյանն էլ էր սպառնում Ալիևի մասին այնպիսի բաներ հրապարակել, որ վերջինի համար շատ վատ կլինի։

Դե հա, սցենարների վրա առանձնապես չեն խորանում, շաբլոնով թողարկում են։

Նիկոլին իշխանության բերելու թեման հավանական արտահերթ ընտրությունների ֆոնին շահարկողների պակաս չունենք։ Պատճառը մեկն է. դրված է խնդիր ամեն կերպ խոչընդոտել ընդդիմության առողջ սեգմենտի կոնսոլիդացիա առանձին ֆիգուրների և քաղաքական ուժի շուրջ։

Ու այս անթաքույց թիրախավորումն այնքան ակնհայտ է, որ էժան ու անհամ ֆարսի է վերածվում։

Իմաստ չկա դետալիզացված անդրադառնալ գրառմանը, քանի որ հեղինակը վարպետորեն լղոզել է տեքստը, որ պատասխան պահանջող չլինի, ինչն էլի նիկոլական հնարք է։ Կասի, որ մեզ ի նկատի չի ունեցել։

Մի խոսքով, նիկոլիզմի «լավագույն» ավանդույթները շարունակվում են։

Ի դեպ, ազատ խոսքի ջատագովը չի փակի մեկնաբանությունները, թույլ չտալով կարծիք արտահայտել։

Մի խոսքով, այս ոճի մեջ ստատուսներ գրելու, ինչպես և «նախկիններն են բերել Նիկոլին» թեզի ժամանակն անցել է, ակտուալ չէ։ Արդեն անուն առ անուն գիտենք, թե 2018-ի մայիսի 8-ին ով է Նիկոլին ընտրել, հետո ով ինչ է արել, ում ճամբարում է հայտնվել… Օնիկ Գասպարյանի անունը մի քանի անգամ շեշտելը կշիռ չի հաղորդում։

Այլ կերպ ասած, մի արեք այսպիսի բաներ, պարզապես մի արեք… սիրուն չի։

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից